15/06/2016 13:21
Ժաննա Ֆրիսկեի ժառանգությունը բաժին է հասնելու Դմիտրի Շեպելևին
Ժաննա Ֆրիսկեի ժառանգությունը տնօրինելու է Շեպելևը: Ինչպես հայտնում է «РэнTV»-ն, այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում պատմել է երգչուհու հոր՝ Վլադիմիր Ֆրիսկեի, փաստաբանը:
Ըստ նրա՝ որդուն՝ Պլատոնին, դաստիարակելու է անձամբ Դմիտրի Շեպելևը, և ոչ ոք չի պատրաստվում նրանից տղային խլել:
Փաստաբանն ընդգծել է, որ Ժաննա Ֆրիսկեի ծնողները ժառանգության իրենց մասնաբաժինը փոխանցել են Պլատոնին, այսինքն՝ փաստացի, Շեպելևին:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է քաղցկեղից՝ 2015 թվականի հունիսի 15-ին: