15/06/2016 17:59
Գոհար Գասպարյանը՝ իր հարսանիքի լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հունիսի 19-ին տեղի է ունենալու հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի և ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի Մշակութային Հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանյաց հանդեսը: Ի դեպ, զույգը նշանադրվել է 2015 թվականի դեկտեմբեր ամսին: Հաղորդավարուհին այժմ զբաղված է հարսանեկան նախապատրաստական եռուզեռով:
Aysor.am-ը կապ հաստատեց Գ. Գասպարյանի հետ՝ տեղեկանալու, թե որքանով է շրջանառվող խոսակցությունը համապատասխանում իրականությանը: Վեջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը, միայն բարյացակամորեն հիշեցրեց.
«Ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ոչինչ ասել, քանի որ անձնական բնույթի հարցերին վերաբերող մեկնաբանություններ երբեք չեմ անում»:
Երջանկություն ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր ընտրել են ընտանիք կազմելու կարևոր ուղին: