15/06/2016 16:00
Հասմիկ Պողոսյան. Այս տարի «Ոսկե ծիրանում» կունենանք հայկական կինոյի նոր ծրագիր
Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կունենա նոր՝ «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիր, որում կներկայացվեն Հայաստանի անկախության տարիներին նկարված խաղարկային ու վավերագրական 17 ֆիլմեր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Այս տարվա «Ոսկե ծիրանն» առանձնահատուկ է, քանի որ Հայաստանը նշում է անկախության 25-ամյակը: Փառատոնը հենց անկախության ծնունդն է: «Ոսկե ծիրանի» շնորհիվ է, որ մենք կարողացանք վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին մեզանում: Այնպես որ, «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք ամփոփել մեր անկախ պետության կինոարվեստը», - ասաց Հասմիկ Պողոսյանը:
Բացի այդ, այս տարի առաջին անգամ փառատոնին կներկայացվեն նաև դանիական ու բասկական ֆիլմեր: