17/06/2016 18:51
Հայաստանը մտոգհված չէ Ադրբեջանի զորավարժություններով, բայց հետևում է. ՊՆ խոսնակ
Հայաստանում խորը մտահոգված չեն Ադրբեջանում ծրագրված ռազմական զորավարժություններով, Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեզ մոտ չկա խորը մտահոգություն այդ առիթով, սակայն մենք ուշադիր հետևում ենք բորոր զարգացումներին», - ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայկական կողմը շարունակում է հանդես գալ կայունության օգտին և չի ցանկանում իրավիճակի սրում: