17/06/2016 15:34
Պիեռ Անդրյո. Մինսկի խմբի համանախագահները հունիսի 20-ին կմասնակցեն Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրյոն, փոխանցում է APA-ն:
«Ես նույնպես կմասնակցեմ այս հանդիպմանն, ինչպես ռուս և ամերիկացի համանախագահները: Իհարկե, մեծ ակնկալիքներ ունենք այդ հանդիպումից: Հույս ունենք, որ դրա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունն ու հակամարտութան կարգավորման մեջ առաջընթաց կգրանցեն», - ասել է Պիեռ Անդրյոն: