17/06/2016 14:23
Լեռնային Ղարաբաղի նախագահը մինչև այս տարվա վերջ կայցելի Եվրոպական խորհրդարան. Ֆրանկ Էնգել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչև այս տարվա վերջ հնարավոր է այցելի Եվրոպական խորհրդարան, Aysor.am-ի թղթակցի հետ զույցում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Լեռնային Ղարաբաղի նախագահը ցանկալի հյուր է Եվրոպական խորհրդարանում: Ես հույս ունեմ, որ այս տարվա վերջ խորհրդարանում կկարողանանք նրան ընդունել», - հայտնեց Ֆրանկ Էնգելը:
Վերջինս նշեց, որ Արցախի իշխանությունների այցերը արտերկիր կարևոր են և անհրաժեշտ:
«Շատ կարևոր է, որ քաղաքական որոշում կայացնող անձինք (եվրապատգամավորներ - Aysor.am) հանդիպեն Արցախի իշխանությունների հետ: Դա նրանց հնարավորություն է տալիս հասկանալ, որ ահռելի մեծ տարբերություն կա Արցախի ինստիտուցիոնալ իրականության և ադրբեջանական կողմից ներկայացվող պրոպագանդայի միջև», - ասաց եվրոպացի պաշտոնյան: