17/06/2016 13:40
Ռուսաստանցիների երկու երրորդը կողմ է ԼՂ հակամարտության հարցում չեզոքություն պահպանելուն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս մարտական գործողությունների վերսկսման մասին հայտնի Է ռուսաստանցիների 70 տոկոսին (11 տոկոսը հետեւում Է իրադարձությունների զարգացմանը, 59 տոկոսը ինչ-որ բան լսել Է, բայց տեղյակ չԷ մանրամասներին): Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա» կենտրոնում:
Հարցվածների մեծամասնության (66 տոկոս) կարծիքով՝ Ռուսաստանն այդ հակամարտության մեջ չպետք Է աջակցի կողմերից որեւԷ մեկին: Եվս 11 տոկոսը ճիշտ Է համարում Հայաստանի կողմից, իսկ 3 տոկոսը Ադրբեջանի կողմից հանդես գալը: Յուրաքանչյուր հինգերորդը (20 տոկոս) դժվարացել Է պատասխանել:
Պատասխանելով այն հարցին, թե, իրենց կարծիքով, ով Է հրահրել իրադրության սրումը, հարցվածների 23 տոկոսը նշել Է ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի երկրները, 19 տոկոսը՝ Ադրբեջանը, 15 տոկոսը՝ Թուրքիան, 4 տոկոսը՝ Հայաստանը: Յուրաքանչյուր տասներորդը (9 տոկոս) ոչ ոքի չի մեղադրում եւ այն կարծիքին Է, որ պատահածը թյուրիմացություն Է: Դժվարացել Է պատասխանել մայիսին Ռուսաստանի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 800 մարդու շրջանում անցկացված հարցման մասնակիցների 37 տոկոսը:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը դրական Է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 36 տոկոսը, չի պատասխանել 18 տոկոսը: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գտնվելու օգտին հանդես Է գալիս 41 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը, դժվարացել Է պատասխանել 18 տոկոսը:
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում առանց ռուս խաղաղապահների մասնակցության ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղաբաշխելու գաղափարն արձագանք Է գտել ռուսաստանցիների միայն 15 տոկոսի շրջանում, դրան բացասաբար Է վերաբերվել 64 տոկոսը, դժվարացել Է պատասխանել 21 տոկոսը:
Դատողություններ անելով Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ՝ ռուսաստանցիների 44 տոկոսը պաշտպանել Է նրա անկախությունը: 11 տոկոսն ասել Է, որ ԼՂ-ն պետք Է գտնվի Հայաստանի կազմում, իսկ 6 տոկոսի կարծիքով՝ Ադրբեջանի կազմում: Հարցին չի կարողացել պատասխանել հարցման մասնակիցների 40 տոկոսը: