17/06/2016 11:46
Ջեյմս Ուորլիքը մասնակցելու է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, գրում է APA-ն:
«Ես մասնակցելու եմ այդ հանդիպմանն ու անհամբերությամբ սպասում եմ դրան: Մենք հույս ունենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածություններն ու կվերականգնեն համակողմանի խաղաղության հաստատմանն ուղղված բվանակցությունները», - ասել է Ջեյմս Ուորլիքը, ում խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: