17/06/2016 19:38
Բաքուն պատրաստ է քննարկել Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հարցը
Ադրբեջանի պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է, որ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կարող է «կարճ ժամանակահատվածում սկսել» Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, ինչպես նաև` Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի ազատ արձակման հարցի քննարկումը: