18/06/2016 14:21
Բակո Սահակյան. Զբոսաշրջությունը Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու կարեւոր միջոցներից է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ Հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդող կարեւոր միջոցներից մեկը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: