18/06/2016 11:25
«Բորուսիան» Մխիթարյանին չի ցանկանում բաց թողել
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ակումբը պատրաստ չէ բաժանվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Այս մասին հայտնում է Спорт Экспресс-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը մտադիր է լքել գերմանացիների կազմը, չնայած այն բանին, որ համաձայնագիրը գործում է մինչև 2017 թվականի ամառ:
««Բորուսիայում» քննարկվել է Մխիթարյանի տրանսֆերի հնարավորությունը: Որոշվել է, որ նա կմնա ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում», - մեջբերում է Bild-ը Վացկեի բառերը: