18/06/2016 14:50
Ռիոյում օլիմպիական խաղերին ընդառաջ ֆինանսական արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում հայտարարվել է ֆինանսական արտակարգ իրավիճակ է հայտարարվել և նահանգի ղեկավարությունը դաշնային մարմիններից լրացուցիչ ֆինանսական միջոցներ է խնդրել օգոստոսի 5-ին սկսվող օլիմպիական խաղերի անցկացումը կազմակերպելու համար, հայտնում է Al Jazeera-ն:
Միջոցները իշխանություններին անհրաժեշտ են նահանգում `«անվտանգության, առողջապահության, կրթության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում խոշոր կոլապսից խուսափելու համար»:
Նշենք, որ այս շաբաթ Ռիո էր այցելել Բրազիլիայի ժամանակավոր նախագահ Միշել Տեմերը, ով ասել էր, որ դաշնային կառավարությունը Ռիոյին կապահովի այն ամենով, ինչը անհրաժեշտ է օլիմպիական խաղերի անցկացման համար ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու համար: