20/06/2016 12:18
Արդա Թուրանը կարող է հեռանալ Թուրքիայի հավաքականից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է հեռանալ Թուրքիայի հավաքականից: Ինչպես հայտնում է Eurosport.ru-ն, Թուրքիայի հավաքականի ավագը տարաձայնություններ ունի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմի հետ: Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառով Թուրանը չի մասնակցելու Չեխիայի հավաքականի դեմ Եվրո-2016 երրորդ մրցաշրջանի խաղին:
Բացի այդ, իսպանացիների դեմ Եվրո-2016-ի երկրորդ տուրի խաղում Թուրքիայի հավաքականի երկրպագուները սուլել են Թուրանին, ինչը ևս կարող է ազդել նրա՝ ազգային թիմից հեռանալու որոշման վրա: