20/06/2016 21:38
Սարգսյան-Ալիև հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր. Նալբանդյան
«Այսօրվա հանդիպումը բավական օգտակար էր, և, որոշ զգուշավորությամբ, կարող եմ ասել՝ կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդիր կարգավորման առաջընթացի»,- այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ վերոնշյալի մասին նշված է նաև նախագահների կողմից արված հայտարարության մեջ:
Է. Նալբանդյանի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ՝ ԱԳ նախարարների մակարդակով.
«Այս ողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ձևաչափով»: