20/06/2016 14:36
Պեսկով. Կողմերի հիմնական խնդիրն է թույլ չտալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը
Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հիմնական խնդիրն է ապահովագրվել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն:
«Հիմա հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, ու թույլ չտալը, որ Ղարաբաղի շուրջ բռնության բռնկումից առաջ իրականացված աշխատանքները ի չիք դառնան»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ սպասվող բանակցությունները բարդ են լինելու:
Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախ առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ.
«Այնուհետև կկայանա առանձին զրույց ու աշխատանքային նախաճաշ երեք կողմերի՝ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ»: