20/06/2016 16:09
Սերժ Սարգսյան. Հետաքննական մեխանիզմների ներդրումը գործնական միջավայր կստեղծի բանակցությունների համար
«Ղարաբաղյան հարցում մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ որպես Միսնկի խմբի համանախագահ երկիր, այն ջանքերի համար, որոնք գործադրում եք այս հարցում», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ցավոք, մեկ կողմի ցանկությամբ նման խնդիրները չեն լուծվում: Մենք ուրախ կլինենք, եթե այսօր կարողանանք առաջընթաց գրանցել ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցում: Այն է՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրող հետաքննական մեխանիզմներ: Սա կձևավորի գործնական միջավայր բանակցություններ վարելու համար», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումներից հետո, նախատեսված է Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպում: