20/06/2016 11:41
Սարգսյան-Ալիև հանդիպումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի համար պայման է ստեղծում. Ուորլիք
Սարգսյանի և Ալիևի այսօրվա՝ հունիսի 20-ի հանդիպումները պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի համար, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան -Պուտին-Ալիև հանդիպմանը:
Today's mtgs w #Sargsyan and #Aliyev build trust, accelerate confidence-building, and create conditions for a framework document on #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) June 20, 2016
«Այսօրվա հանդիպումները Սարգսյանի և Ալիևի հետ վստահություն են հիմնում, արագացնում են վստահության ամրապնդումը և ստեղծում են պայմաններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի համար»,-գրել է ամերիկացի համանախագահը: