21/06/2016 11:37
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ուղղված էր վստահության հաստատմանը. Ֆրանսիայի դեսպան
Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հունսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ուղղված է կողմերի միջև վստահության հաստատմանը, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
«Չխորանալով հարցերի մեջ կարող եմ նշել, որ, երբ երկու երկրների նախագահները հանդիպում են, տեղի է ունենում շփում, որը ուղղված է վստահության հաստատմանը, ինչը ինքնին լավ նշան է։ Առանց երկխոսության չի կարող լինել խնդրի քաղաքական լուծում, երկուստեք ճանաչելու գործընթաց ևս չի կարող լինել։ Այս հանդիպումները օգնում են, որ կողմերը կարողանան ըմբռնեն, ընդունեն և պատկերացնեն միմյանց դիրքորոշումները», - նշեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
Պետերբուրգյան հանդիպման արդյունքում նախագահների կողմից ընդունված հայտարարությունը նա դրական գնահատեց՝ նշելով, որ դրանում ամրագրված գաղափարը՝ կազմակերպել կանոնավոր հանդիումներ, շատ ողջունելի է։
«Ես՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ, կարող եմ հայտարարել, որ Ֆրանսիան պատրաստակամություն ունի աջակցել բանակցային այս գործընթացին», - ասաց դեսպանը։