21/06/2016 13:00
Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է. նա չի մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների անունները: Ցուցակում է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ֆեդերացիան հաստատել է 2008 թվականի Պեկինի օլիմպիադայում դոպինգի դրական թեստը Հիռփսիմե Խուրշուդյանի մոտ. վերջինիս օրգանիզմում առկա է եղել արգելված խթանիչ համարվող «Ստանազոլոլ» տեսակի նյութ:
Հայ ծանրորդուհուց բացի՝ դրական թեստ է եղել նաև ևս վեց ծանրորդների մոտ, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Մոլդովան։ Դրանց թվում են նաև Պեկինի օլիմպիադայի մինչև 94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր Իլյա Իլինը (Ղազախստան) և մինև 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Նադեժդա Եստյուխինան (Ռուսաստան)։ Բոլոր 7 ծանրորդներն էլ ժամանակավոր հեռացվել են մրցումներից:
Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: