21/06/2016 20:12
Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել
Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր արդեն հայտարարել է, որ պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիյա Բուշեն, փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները՝ լինելով միջնորդներ, շարունակելու են իրենց պարտականությունները կատարել, ինչպես նաև ջանքեր են ներդնելու կողմերի միջև վստահության ամրապնդման և հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման համար: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել», - դեսպանի խոսքերն է մեջբերել «АПА» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքերով, Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ողջունում է Սանկ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը:
«Հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավոր է հասնել միայն մշտական եւ անկեղծ երկխոսության միջոցով», - հայտարարել է Բուշեն: