22/06/2016 20:51
Կարմիր քթով ծաղրածուն իր ընտրյալի հետ կանգնել է խորանի առաջ
Մինչև ականջները ժպիտով և կարմիր քթով ծաղրածուն իր ընտրյալի հետ կանգնել է խորանի առաջ: Դա ներկայացում չէ, այլ՝ իրական հարսանիք: Ամեն ինչ օրենքով է: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, փեսայի կերպարում է Չուփեթինն է, ով ավելի քան 18 տարի աշխատում է որպես պրոֆեսիոնալ ծաղրածու:
Սեփական հարսանիքին նա որոշել է հանդես գալ աշխատանքային համազգեստով: Նրա իսկական անունն է Ուիլյամ Ռոհաս: Ամբողջ արարողությունը նման է եղել կրկեսային ներկայացման: Նորաթուխ ամուսինն ու այլ ծաղրածուները զվարճացրել են հավաքվածներին: Հարսնացուն դրան դեմ չի եղել: