22/06/2016 12:59
Մեսսին դարձել է Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, գրավելով ԱՄՆ-ի թիմի դարպասը (4:0) Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում, դարձել է Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, հայտնում է Sports.ru-ն:
28-ամյա Մեսսին ազգային հավաքականի կազմում 112-րդ խաղում խփել է իր 55-րդ գոլը: Նախկին ռեկորդը պատկանում էր Գաբրիել Բատիստուտային, որն ազգային թիմում անցկացրած 77 խաղում խփել էր 54 գնդակ: