22/06/2016 15:19
Գլխուղեղի չարորակ ուռուցքից մահացել է «Միսս Նիկարագուա 2014»-ը
Գլխուղեղի չարորակ ուռուցքից մահացել է «Միսս Նիկարագուա 2014» տիտղոսակիր Յումարա Լոպեսը: Ինչպես հայտնում է «ТАСС»-ն, այդ տեղեկությունը հաստատել է նրա մայրը: Աղջիկն ընդամենը 22 տարեկան էր։
Առաջին նախանշանները` գլխապտույտ և տեսողական խնդիրներ, նրա մոտ ի հայտ էին եկել 2014 թվականի դեկտեմբերին, երբ նա վերադարձել էր Լոնդոնում կայացած «Միսս Աշխարհ» մրցույթից:
Մշտական գլխացավերի պատճառով աղջիկը ստիպված է եղել դիմել բժիշկների, որոնք էլ նրա մոտ ուռուցք են հայտնաբերել: