22/06/2016 12:31
Մեթյու Բրայզա. Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ հանդիպումը դրական գործոն է
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով դրական գործոն է, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Հարավային Կովկասի հարցերով պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան:
«Ղարաբաղյան հարցով Սանկտ Պետերբուրգի հանդիպումը ստեղծեց բարենպաստ հոգեբանական մթնոլորտ քաղաքական գործընթացի հետագա զարգացման համար: Ակնկալիք չկար, որ հանդիպումից հետո լինելու են մեծ փոփոխություններ կամ հարցի լուծում: Հանդիպումն ամրապնդել է մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները: Որոշվել է ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ընդհանուր առմամբ, այս հանդիպման փաստը դրական է»,- Մեթյու Բրայզայի խոսքերն է փոխանցում Trend-ը:
Նա ընդգծել է՝ հանդիպմանն իր մասնակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկացել է իրեն ներկայացնել որպես խաղաղապահ ու այդպիսով ազդել ԵՄ-ի վրա՝ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները վերացնելու համար: