22/06/2016 14:18
Ադրբեջանը դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները
Ադրբեջանը հավատարիմ է Ղարաբաղի հարցով առարկայական բանակցություններին և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը « РИА Новости» լրատվական գործակալության հետ զրույցում:
«Մենք հավատարիմ ենք Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ սուբստանտիվ բանակցություններին ու Պետերբուրգում կառուցողական պայմաններում ընթացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները դրական ենք գնահատում»,- ասել է Հաջիևը: