23/06/2016 16:41
Ուորլիք. Կարևոր է, որ ԼՂՀ ժողովրդի դիրքորոշումը ներկայացված լինի բանակցություններում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևոր են համարում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, Aysor.am-ի թղթակցին ասաց ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:
«Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը ներկայացված լինի, ինչի համար եռանախագահները կանոնավոր հանդիպում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ», - նշեց նա:
«Մենք պետք է որոշենք, թե ինչպես լավագույնս կարելի է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը համակողմանի լուծման շուրջ», - հայտարարեց Ջ.Ուորլիքը: