23/06/2016 17:12
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները նախատեսում են հնարավորինս շուտ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախատեսում են հնարավորինս շուտ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում, Aysor.am-ի թղթակցին ասաց ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:
«Չնայած հաջորդ հանդիպման հաստատված ժամկետ դեռ չկա, սակայն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ որպես համանախագահ երկրներ ձգտում են հնարավորինս շուտ կազմակերպել նախագահների նոր հանդիպում», - նշեց ամերիկացի դիվանագետը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին: Մինչ այդ նրանք հանդիպել էին Վիեննայում՝ մայիսի 16-ին: