23/06/2016 20:29
Բևեռլի Հիլզում աճուրդի կհանվեն Ուիթնի Հյուսթոնի իրերը (Տեսանյութ)
Ուիթնի Հյուսթոնի զգեստները, պարգևները և նույնիսկ անձնագիրը վաճառվելու են Բևեռլի-Հիլզում կայանալիք աճուրդում: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, ընդհանուր առմամբ վաճառքում ներառված է ավելի քան 100 իր, որոնք պատկանել են երգչուհուն և հիշեցնում են նրա 30-ամյա փոփ-արվեստի մասին:
Օրինակ՝ 1985 թվականի առաջին միջազգային շրջագայության համար օգտագործված նրա ամերիկյան անձնագրի մեկնարկային գինն է 1300 դոլար:
Աճուրդի շրջանակում նոր տերեր կգտնեն նաև մահացած այլ փոփ-աստղերի իրերը: Փրինսի «Դեղին ամպ» հայտնի կիթառի մեկնարկային գինն է 30 հազար դոլար: Լոտերի շարքում է նաև Դևիդ Բոուի մազերի փունջը:
Աճուրդը կայանալու է Կալիֆոռնիայում հունիսի 24-25-ը: