23/06/2016 17:17
Եռանախագահները շարունակում են հետամուտ լինել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ձևավորմանը. Ուորլիք
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը շարունակում են հետամուտ լինել վստահության ձևավորման միջոցների ապահովմանը, Aysor.am-ի թղթակցին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Կողմերը շարունակում են հետամուտ լինել վստահության ձևավորման միջոցների ապահովման, այդ թվում՝ ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ձևավորման հարցին: Եռանախագահները կշարունակեն մեխանիզմին վերաբերող հարցերին զուգընթաց աշխատել համակողմանի կարգավորման քննարկումների շուրջ», - ասաց ամերիկացի համանախագահը: