23/06/2016 19:50
ԵԱՀԿ գործող նախագահ Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շնայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ria.ru-ն:
Համաձայն ԵԱՀԿ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Վ. Շտայնմայերն այսօր Բեռլինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
«Վալտեր Շտայնմայերը ողջունել է առաջընթացը, որը գրանցվել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև՝ Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- ասվում է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ: