23/06/2016 17:51
Լավրովն ու Էրոնը մյուս շաբաթ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը
Ռուսաստանի արտոգործանախարար ՍԵրգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ, որտեղ իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էրոնի հետ կքննարկի Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ: Ծրագրված է անցկացնել մտքերի փոխանակում միջազգային օրակարգում եղած ակտուալ թեմաների շուրջ: Իհարկե, անդրադարձ կլինի նոր մարտահրավերների և սպառնալիքների փոխազդեցության թեմաներին, ինչպես նաև` ուկրաինական, Լեռանային Ղարաբաղի, սիրիական, լիբիական և մերձավորարևելյան կարգավորումների թեմաներին»,-հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ: