24/06/2016 21:14
ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Երևանին և Բաքվին վերացնել Կասպշիկի առաքելության ընդլայնման ճանապարհին առկա խոչընդոտները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին վերացնել վերջին խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաքելության ընդլայնման ճանապարհին:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերացնել վերջին խոչընդոտները, որոնք գոյություն ունեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաքելության ընդլայնման ճանապարհին: Մենք նաև բանակցային գործընթացում և շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկի հարցում առաջընթաց արձանագրելու կոչ ենք անում: Մենք շարունակելու ենք կողմերի հետ մեր փոխգործակցությունը՝ նախագահների միջև վերջին երկու հանդիպումների արդյունքներն առաջ մղելու համար», - ասված է համանախագահների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Միջնորդները նաև հակամարտության կողմերին կոչ են արել հարգել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ հայտարարություններում արտացոլված համաձայնությունները: