24/06/2016 14:19
Շիմե Վրսալկոն տեղափոխվում է «Աթլետիկո»
Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հաստատել է, որ Խորվաթիայի հավաքականի և իտալական «Սասուոլոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն տեղափոխվում է իսպանական ակումբ, հայտնում է Eurosport.ru-ն:
«Երեկ Վրսալկոն բուժզննում անցավ մեր թիմում: Կարծում եմ՝ նա պատրաստ է պայմանագիր կնքել «Աթլետիկոյի» հետ և մեր թիմում խաղալ հաջորդ մրցաշրջանում»,- ասել է ակումբի նախագահը:
Իտալիայի ավարտված առաջնությունում 24-ամյա Վրսալկոն մասնակցել է 36 խաղի և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ: