24/06/2016 15:43
Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը տեղեկություն չունի ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցի մասին
Այս պահի դրությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը տեղեկություն չունի ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շնայնմայերի տարածաշրջանային այցի վերաբերյալ:
«Այս պահի դրությամբ մենք տեղեկություն չունենք», - Aysor.am-ի թղթակցին հայտեցին Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից:
Վալտեր Շտայնմայերը հունիսի 23-ին Բեռլինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԼՂ հարցով առաջիկայում տարածաշրջանային այց է կատարելու:
«Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև՝ Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- մասնավորապես ասվում է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ: