25/06/2016 11:00
«Ռոման» Իբրահիմովիչին երկամյա պայմանագիր է առաջարկել
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կարող է շարունակել իտալական «Ռոմայում»: Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր՝ 2 տարով և 7 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է Sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը մրցաշրջանի ավարտից հետո լքել է «ՊՍԺ»-ն, որի կազմում հանդես էր գալիս սկսած 2012 թվականից:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ շվեդ հարձակվողը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: