26/06/2016 09:51
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: