27/06/2016 12:59
Ֆրանցիսկոսը խոսել է ԼՂ կարգավորման մասին. Խաղաղություն չկնքելը լավ հեռանկար չէ
«Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարտության մասին, ինչ ես տեսել եմ (Հայաստանում), ինչ ես զգացել եմ, և ես նրանց նույնպես կքաջալերեմ», - ասել է Ֆրանցիսկոս պապը Հայաստանից Հռոմ թռիչքի ընթացքում պատասխանելով «Նովել դ՛Արմենի» պարբերականի լրագրող Ջեանին Փալուլյանի հարցին, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Սրբազան Քահանայապետի տեսլականին։
«Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ և խոսել եմ նրա հետ… (2015թ մարտի 6-ին): Ես Ձեզ ասեմ նաև, որ փոքր հողակտորի հետ կապված խաղաղություն չկնքելը լավ հեռանկար չէ, դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ Ես սա ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին։ Հավանաբար, նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության հասնելու ճանապարհների շուրջ և այստեղ նրանք աշխատանք ունեն անելու։ Չգիտեմ էլ ինչ ասեմ… Ես կասեմ այն ամենն ինչ կա իմ սրտում այդ պահին, միշտ դրականորեն նայելով ամեն ինչին և կայուն լուծումներ գտնելու ակնկալիքով` առաջ շարժվելու համար», - հայտարարել է ՀռոմիՊապը: