27/06/2016 11:35
Ֆրանցիսկոս պապ. Աստված օրհնել է հայ ժողովրդին
«Եկեք մտածենք ապագայի մասին, հետո կգանք անցյալին։ Ես լիահույս եմ հայերի համար արդարության և խաղաղության համար և ես աղոթում եմ դրա մասին, քանի որ նրանք խիզախ ժողովուրդ են։ Ես աղոթում եմ, որպեսզի նրանք գտնեն արդարություն և խաղաղություն։ Ես գիտեմ, որ շատերն են աշխատում այս ուղղությամբ, և նախորդ շաբաթ ես շատ ուրախ էի տեսնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նկարը նախագահ Պուտինի հետ միասին… նրանք գոնե խոսում են միմյանց հետ», - ասել է Ֆրանցիսկոս պապը Հայաստանից Հռոմ թռիչքի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նաև Թուրքիայի հետ կապված` (Հայաստանի) նախագահը իր ողջույնի խոսքում շատ հստակ ասաց, նա խիզախություն ուներ դա ասելու` եկեք գանք համաձայնության, ներենք իրար և նայենք ապագային։ Եվ սա մեծ խիզախություն է մի ժողովրդի համար, որը այդքան շատ տառապանք է տեսել, այնպես չէ՞», - ասել է Հռոմի Պապը:
«Դա հայ ժողովրդի խաչն է։ Ես այս մտքին եկա, երբ աղոթում էի… Ժողովուրդը, որ տառապել է այդքան իր պատմության ընթացքում և միայն հավատքն է նրանց կանգուն պահել… Միայն առաջին քրիստոնյա ազգ լինելը բավարար չէ։ Նրանք առաջինն էին ընդունել քրիստոնեությունը, որովհետև Աստված օրհնել է այդ ժողովրդին…», հայտարարել է Ֆրանցիսկոցը: