27/06/2016 18:46
Ֆեդերերն արտահայտել է իր կարծիքն Ուիմբլդոնի 130-րդ մրցաշարի ֆավորիտների մասին
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն արտահայտել է իր կարծիքն Ուիմբլդոնի 130-րդ մրցաշարի ֆավորիտների մասին: Ինչպես հայտնում է Sports.ru-ն, փետրվարին վիրահատված և Ռոտերդամի, Դուբայի, Ինդիան Ուելսի ու Մայամիի մրցաշարերը բաց թողած Ֆեդերերն առաջին շրջանում կմրցի արգենտինացի Գիդո Պելյեի հետ:
«Շատ էի տխրել, երբ իմացա վիրահատության անհրաժեշտության մասին, բայց հիմա ամեն ինչ կարգին է: Ես հաղթահարեցի այդ փորձությունը, և իմ օրգանիզմը կարող է դիմանալ թենիսին: Հոգեբանական տեսանկյունից կարևոր է գիտակցել, որ կարող ես հինգ սեթ դիմանալ կորտում:
Իհարկե, տիտղոսի մասին հիմա դեռ չեմ մտածում: Նովակն ու Էնդին հրաշալին են անցկացրել այս կես տարին, և նրանք են ֆավորտները»,- նշել է Ֆեդերերը: