27/06/2016 15:00
Էդուարդ Շարմազանով. Պաշտոնական Բաքվի՝ ԼՂ հարցով հետաքննական մեխանիզմների ձևավորման գործընթացին ընդդիմանալը հետքայլ է
Պաշտոնական Բաքվի Լեռնային Ղարաբաղի հարցով հետաքննական մեխանիզմների ձևավորման գործընթացին ընդդիմանալը, հետքայլ է այն պայմաանվորվածություններից, որոնք ձեռք են բերվել Վիեննայում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը
«Վիեննայում ընդունված փաստաթղթի մեջ սևով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության մասին: Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե չի կարծում, որ պետք է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտման մեխանիզմներ կիրառվեն, բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որ Ի. Ալիևի և Ս. Սարգսյամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ձեռք է բերվել Վիեննայում»,-Ազգային ժողովում լրագրողների ասաց է.Շարմազանովը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը «ցուցաբերեն Ալիևի նման հետքայլի և մերժողական մոտեցման հետ կապված»:
Վիեննայում մայիսի 16-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահաների միջնորդությամբ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհյամ Ալիևի հանդիպում, որի ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել «հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ձևավորման» համար: