27/06/2016 18:38
Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կողմերին առաջարկում է առաջ շարժվել Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններով (Տեսանյութ)
ԱՄՆ-ն աջակցում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված համաձայնություններին և անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի համապարփակ լուծման համար, Aysor.am-ին և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Մենք փորձում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, անում ենք այն ամենը, ինչ կարողանում ենք համանախագահների և պետքարտուղարության միջոցով», - ասաց նա:
Բրիջիթ Բրինքը ընդգծեց, որ Վաշինգտոնը կողմերին առաջարկում է առաջ շարժվել այն համաձայնությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
«Մենք ամբողջությամբ կոմնակից ենք առաջ շարժվել այն համաձայնությունների շրջանակներում, որ եղել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, առաջ շարժվելու վստահության ամրապնդման, ինչպես նաև համապարփակ լուծման համար», - ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալը: