27/06/2016 19:13
Բրիջիթ Բրինք. ԼՂ հակամարտության կարգավորումը Հայաստանը տարածաշրջանային խաչմերուկ կդարձնի (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը խանգարում է Հայաստանին օգտվել իր աշխարհագրական կարևոր դիրքից, Aysor.am-ին և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Այս խնդրի լուծումը մեծ ներուժ կարող է պարունակել Հայաստանի տնտեսության աճի համար: ԱՄՆ-ն իր հերթին անում է այն ամենը, ինչ կարողանում է ԼՂ հարցի լուծման համար», - ասաց Բ.Բրինքը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանում տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական զարգացմանը:
«Հայաստանը տարածաշրջանում կարևոր դիրք ունի, այն խաչմերուկ է արևելքի և արևմուտքի համար, ուստի Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների համար, ինչը շատ կարևոր է», - ասաց Բ.Բրինքը: