27/06/2016 15:29
Մոսկվան Փարիզին և Վաշինգտոնին կտեղեկացնի ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին
Ռուսաստանն առաջիկա օրերին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին կտեղեկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին:
«Մեր ղեկավարը Պիտերում Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների մասին առաջիկա օրերին կտեղեկացնի Մինսկի խմբի համանախագահողներին: Կանցկացնի հեռախոսազրույցներ», - РИА Новости գործակալությանը հայտնել է Կրեմլի աղբյուրը:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում: