28/06/2016 14:28
Արգենտինայի նախագահը և Մարադոնան խնդրել են Մեսսիին մնալ ազգային հավաքականում
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, նաև ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան դիմել են ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին` խնդրելով չլքել Արգենտինայի ազգային հավաքականը, հայտնում է Lenta.ru-ն:
Երկրի ղեկավարը Մեսսիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պատմել է այն հպարտության մասին, որը զգում է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի ժամանակ և կոչ է արել Մեսսիին անտեսել իր հասցեին հնչող քննադատությունները:
Մակրին նաև ֆուտբոլիստին աջակցող գրառում է արել Twitter-ում: Մարադոնան իր հերթին ասել է, որ Մեսսին պետք է կենտրոնանա 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում հաղթանակ տանելու վրա:
«Թիմը պետք է հիմնվի նրանց վրա, ովքեր կարող են առաջ գնալ, այլ ոչ թե նրանց, ովքեր հանձնվում են ու հեռանում»,- նշել է ֆուտբոլիստը: