28/06/2016 20:18
Հայաստանում ԲՈՒՀ դիմորդների շրջանում ամենատարածված մասնագիտություններն են՝ կառավարումը, տնտեսագիտությունը և ֆինանսները
Հայ ուսանողների շրջանում ամենատարածված մասնագիտություններն են՝ կառավարումը, տնտեսագիտությունը և ֆինանսները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի պետ Գուրգեն Չլինգարյանը:
Վերջինս հայտնեց, որ ուսանողները քիչ հետաքրքրվածություն են ցուցաբերում ռուսաց լեզվի ուսումնասիրոիթյանը, լեզվաբանության, շինարարության, քաղաքային տնտեսության, էլեկտրոնիկայի, գեոլոգիայի և եկեղեցաբանության ոլորտներին:
ԳԹԿ-ի աշխատակիցը փոխանցեց, որ միասնական քննություններին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 10390 ուսանող, իսկ ներբուհական քննություններին մասնակցելու համար դիմել է 892 ուսանող:
Դիմորդների թիվը տարեցտարի կրճատվում է:
«2015 թվականին այս ժամանակահատվածում արդեն իսկ ներկայացված էր 10422 դիմում, 9590 դիմորդ ընդունվել են, 2014 թվականին եղել է 10896 դիմորդ, որից 9796 ընդունվել են, 2013-ին՝ 11859, որից 10495 մարդ ընդունվել է», - ասաց նա: