28/06/2016 14:36
Շարմազանով. ՀՀ ԶՈՒ ազատ և անկաշկանդ են Արցախում պաշտպանական գործողություն իրականացնելու համար
Հայ-ռուսական միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, ասաց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը խորհրդարանում համաձայնագրի քննարկման ժամանակ:
«Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Արցախի վրա, սակայն մեր ռազմական դոկտրինով ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը», - նշեց Ա.Նազարյանը:
Նրա խոսքով՝ հավանական պատերազմը միայն Արցախին չի վերաբերում: «Կարող է և հայկական կողմն էլ լինի: Այ այդ ժամանակ ամեն ինչ կերևա: Մենք բավարարից բարձր ՀՕՊ միջոցներ ունենք, ինչի շնորհիվ ապահովում ենք մեր անվտանգությունը», - հայտարարեց պաշտպանության փոխնախարարը:
Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը «ազատ և անկաշկանդ են լինելու Արցախում ցանկացած պաշտպանական գործողություն իրականացնելու համար»: