28/06/2016 15:51
Կարևոր չէ ցույց տալ, թե ով է ավելի ուժեղ կամ ազդեցիկ. Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված դրական մթնոլորտը չպետք է փչացնել հանրային հայտարարություններով և հռետորաբանությամբ, հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հայատարարություն՝ ԼՂՀ հարցով առաջ շարժվելու համար: Կարևոր է, որ դրա արդյունքում ձեռք բերված դրականը չփչացվի հանրային հայտարարությունններով և հռետորաբանությամբ: Այն պետք է պահպանել, որ հետագայում կոնկրետ քայլերով պայմանավորվածությունները կյանքի կոչվեն», - ասաց նա, լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ԼՂՀ կարգավիճակի և ղարաբաղյան կարգավորման մասին:
Մ.Զախարովայի խոսքով՝ ԼՂ հարցով կան թեմաներ, որոնք «լռություն են պահանջում»:
«Դա արվում է ոչ թե նրա համար, որ ինչ որ բան թաքցվում է, այլ նրա համար որ պետք է աշխատեն դիվանագետները և փորձագետները: Կարևոր չէ ցույց տալ, թե ով է ավելի ուժեղ կամ ազդեցիկ, ով ավելի շատ միավոր է վաստակել: Այս հացում կարևոր է անել այնպես, որ խնդրի լուծման ուղիները նախանշվեն, և որ լուծումը գնա կոնկրետ իրական ուղով», - ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Հանրային բանավեճը պետք է տարանջատել հանրահին տարածքը այդ բարդ խնդիրը լուծելու համար օգտագործելու փորձերից«, ընդգծեց Մ.Զախարովան: