29/06/2016 20:29
Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղը չի կարող ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարող լուծվել Ադրբեջանի կազմում, այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանը Ղարաբաղին, որպես օրինակ, ներկայացնում է Նախիջևանի ինքնավարությունը, որտեղ չի մնացել ոչ մի հայ ու ոչնչացվել է հայկական մշակութային ժառանգությունը: Սա ապացույցն է, թե ինչու այս տարբերակը չի եղել ու չի լինի բանակցությունների առարկա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ ներկայիս Ֆրանկ-Վալտեր Շտայմնայերի հետ համատեղ ասուլիսին:
Նրա խոսքով՝ բանակցություններին չի քննարկվել ու չի քննարկվելու Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության հարցը:
«Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության ճանապարհով, որը պետք է ուենա միջազգային իրավաբանական ուժ»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: