29/06/2016 18:21
Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Մարկ Էրոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարը:
«Մենք փոխանակել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ունեցած գնահատականները, հատկապես, որ մեր երկրներն ամերիկացիների հետ համատեղ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ են: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումները պարբերաբար անցկացվում են»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ Ժան-Մարկ Էրոյի հետ հանդիպումից հետո: