29/06/2016 15:17
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենին, տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին և գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին, տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Կարեն Միրզոյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԼՂՀ և Արցախում մարդասիրական գործունեություն ծավալելու նրանց մտադրությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների միջև մարդասիրական՝ մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները։